Դա մեծ դեպրեսիա էր, որը ես մեծ դժվարությամբ եմ հաղթահարել. Ի՞նչ աշխատանքներ են կատարել Վահագն Գրիգորյանն ու կինը ԱՄՆ-ում

Դա մեծ դեպրեսիա էր, որը ես մեծ դժվարությամբ եմ հաղթահարել. Ի՞նչ աշխատանքներ են կատարել Վահագն Գրիգորյանն ու կինը ԱՄՆ-ում

«32 ատամ» ակումբից հայտնի դարձած դերասան Վահագն Գրիգորյանը օրերս ժամանել է Հայաստան։ Վահագնը հյուրընկալվել էր Tert.am Life-ի Talk Time հաղորդմանը, որի ընթաքում անդրադարձել էր ԱՄՆ տեղափոխությանն ու այնտեղ հանդիպած դժվարություններին։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։

Զրույցի սկզբում Վահագնը նշել էր, որ այս տարի կինը՝ Իռենն է իրեն անակնկալ ձևով դեպի Հայաստան տոմս նվիրել, քանի որ իր պլաններում չի եղել այս տարի հայրենիք գալ։ Իր խոսքում դերասանը նշել էր, որ ամենաշատը կարոտում է հայկական շփումն ու քաղաքի փոքրությունը։
Վահագնի խոսքով, իր մոտ դեպրեսիա է սկսվել, երբ նոր է տեղափոխվել ԱՄՆ, քանի որ այլ իրականության է բախվել.
«Դա մեծ դեպրեսիա է, որը ես մեծ դժվարությամբ եմ հաղթահարել, ամեն տարի սև գույնի էր ինձ համար Ամերիկան։ Բայց, եթե ուժեղ ես, եթե հաղթահարում ես, կյանքի տեմպը վերցնում ես»։

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո շատերը ստիպված են լինում այլ աշխատանքով զբաղվել՝ օրվա հացը վաստակակելու համար։ Վահագնը ասել էր, որ և՛ ինքը, և՛ կինը, ԱՄՆ տեղափոխվելու հենց սկզբից աշխատել են իրենց ոլորտում։
«Ես այն եզակի երջանիկներից եմ, ես և կինս, որ հավատարիմ ենք մնացել մեր մասնագիտություններին՝ իր բարդ կողմերով, բայց դա ենք կարողանում լավ անել։ Այնտեղ դու չես մտածում, որ ամոթ է ինչ-որ բան անելը, այնտեղ ամոթ է չաշխատելը։ Բոլոր տեսակի աշխատանքն էլ աշխատանք է կոչվում՝ ծառ կտրել-ջրելուց, աղբահանությունից մինչև վարորդ»։
Դերասանն ասել էր, որ քովիդի ժամանակ, երբ աշխատանք չի ունեցել Amazon-ում մոտ 2 ամիս առաքումներ է արել։
«ԱՄՆ-ն ամեն մարդու բան չի, եթե դու ուժեղ չես, եթե դու աշխատասեր չես, ու այդ հեքիաթներին հավատացած ես գալիս, շատ վատ է։ Իսկ այնտեղ անօթևան դառնալը լարված է միշտ պահում։ Այնտեղ ուժեղ պետք է լինես։ ԱՄերիկան ամեն ինչ փռում է քո դիմաց՝ լավից վատ, եթե խելքդ գլխումդ է, ընտրում ես ճիշտ ճանապարհները, եթե չէ, ընտրում ես վատ ճանապարհները ու վերջանում է քեզ համար Ամերիկան՝ ագահությունից»։