Ես ինձ համարում եմ ռևանշիստ. այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու

 Ես ինձ համարում եմ ռևանշիստ. այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու

Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ ու այդպես եմ ապրելու մինչև կյանքիս վերջին վայրկյանը: Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Որովհետև այն ուղղված չէ որևէ կողոպտելու մեր կյանքը, թե հոգեւոր իմաստով, թե բարոյական իմաստով, և թե ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնել ու մեր Տիրոջ առաջ կանգնելով ասել, ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Ու մենք այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության և փրկության վերահաստատումը: Եվ այո, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու: Դա ատելություն չի ենթադրում, ընդհակառակը՝ դա  ենթադրում է սեր, դա ենթադրում է նվիրում, ենթադրում է անսպառ հավատ, մեծագույն հույս, զոհաբերություն, քաջություն  և բոլոր առաքինությունները և ոչ հակառակը: Չի կարող լինել մարդ, որի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է արված ու նա կարողանա հանգիստ ապրել»,- ասել է նա: