Մեր խաղաղապահները ԼՂ-ում հերոսություն են դրսևորել․ Կրեմլը՝ ՀՀ իշխանություններին

Մեր խաղաղապահները ԼՂ-ում հերոսություն են դրսևորել․ Կրեմլը՝ ՀՀ իշխանություններին

Ռուսական կողմը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, սակայն Մոսկվան համաձայն չէ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու մտադրության հետ։  Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Մոսկվա 24-ը։

Նա հիշեցրել է, որ վերջերս Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

«Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ ինտենսիվությունը և կտրականապես համաձայն չենք ռուսական կողմի և հատկապես ռուս խաղաղապահների վրա պատասխանատվությունը դնելու փորձերի հետ, ովքեր իրական հերոսություն են ցուցաբերում իրենց գործառույթներն իրենց մանդատի համաձայն կատարելիս»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների կողմից Մոսկվային ուղղված քննադատությունը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ոչ ոք չի կարող մեղադրել ռուս խաղաղապահներին սխալ բան անելու համար։ Մոսկվան երբեք չի համաձայնվի այդ կշտամբանքների հետ, պարզաբանել է Պեսկովը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն՝ Հայաստանում։ Նա նշել է, որ Մոսկվան կշարունակի կապեր պահպանել Երևանի հետ տարբեր մակարդակներով։