Փնտրվում է հայկական Լապորտա կամ առաջնորդի ուժը 

Փնտրվում է հայկական Լապորտա կամ առաջնորդի ուժը 

Արսեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փնտրվում է հայկական Լապորտա կամ Առաջնորդի ուժը 

Ժոան Լապորտան 2021թվ. վերադարձավ կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ որպես նախագահ, որից ակնկալում էին ակումբը ոտքի կանգնեցնել. 

Նախորդ ղեկավար Խոսե Բարտումեոն, մեղմ ասած, եվրոպական գրանդ ակումբին կանգնեցրել էր իրական ֆինանսական աղետի առաջ:

Լապորտան ընտրվելիս խոստացավ, որ Մեսսիին կպահի ակումբում, սակայն բոլորս ենք հիշում Բարսելոնան արցունքներով լքող Լեոյին:

«Լապորտան ստախոս է և դավաճան» - ահա հիմնական միտքը, որ ծագում էր Բարսայի գրեթե բոլոր ֆաների գլխում: 
Բայց ահա 2022/23 մրցաշրջանում Բարսան դառնում է Իսպանիայի չեմպիոն: 

Հետևություն 1. պարտադիր չէ պահել խոստումները նպատակին հասնելու համար: 

Շարունակենք Լապորտայի թեման: 

2003թ. նա առաջին անգամ նախագահ ընտրվելուց առաջ հայտարարեց. «Բեքհեմը կլինի Բարսելոնայի ֆուտբոլիստ»: 
Բոլորս ենք հիշում, անգլիացին տեղափոխվեց Բարսայի հակառակորդ Ռեալի ճամբար՝ միանալով Ֆլորենտինո Պերեսի «գալակտիկոսին»: 

Լապորտան դեմքը փրկելու համար իրականացրեց բրազիլացի այն ժամանակ ծագող աստղ Ռոնալդինյոյի տրանսֆերը, որն էլ դարձավ Բարսելոնայի վերելքի առանցքային դերակատարներից մեկը: 

Հետևություն 2. պարտադրված քայլերը, հիմնականում, բերում են մեծագույն հաջողությունների: 
Հիմա գանք հայկական քաղաքական դաշտ: Առաջնորդը հիմա պետք է լինի փորձառու: 
Ներկա ու նախկին խաղալու ժամանակ չկա: 

Ղեկավարը պետք է լինի ոչ պոպուլիստ՝ խոստումը խոստում, սակայն արդյունքն ավելի կարևոր է: 
Ղեկավարը պետք է լինի վճռական՝ չտրվելու հույզերին ու իռացիոնալ հուզումներին: 
Ղեկավարը պետք է լինի մարդ, ով պատրաստ է թքած ունենալ իր վարկի վրա հանուն երկրի և պետության»: