Օբաման հանդիպել է Մերկելի և Շոլցի հետ

Օբաման հանդիպել է Մերկելի և Շոլցի հետ

Գերմանիայի նախկին և ներկայիս կանցլերները՝ Անգելա Մերկելը և Օլաֆ Շոլցը Բեռլինում ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, գրում են Bild-ը և Spiegel-ը։

Bild-ի փոխանցմամբ՝ Մերկելը ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ ընթրել է Օբամայի հետ իտալական Ponte ռեստորանում։ Քաղաքական գործիչները հաստատությունում անցկացրել են երկու ժամից ավելի ու հեռացել «լավ տրամադրությամբ»։ Թե ինչի մասին են նրանք խոսել, հայտնի չէ։

Շոլցը ևս հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահի հետ, հայտնում է Tagesspiegel-ը՝ հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրներին։ 

RTL-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչները ճաշել են դաշնային կանցլերի գրասենյակում։ Նրանց զրույցի մասին մանրամասներ չկան։

Ըստ Bild-ի՝ Օբաման հանգրվանել է ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ գտնվող Adlon հյուրանոցում։ Նախկին նախագահը հսկվում է ոստիկանների և հատուկ ծառայությունների կողմից։ Սա նրա հինգերորդ այցն է Բեռլին։ 

Ավելի ուշ, Օբաման ելույթ ունեցել «Մերսեդես-Բենց Արենայում» և խոսել «մեր ժամանակի մեծ մարտահրավերների և հնարավորությունների մասին»: