Ինչու եւ ինչպես են արեւային փոթորիկները խանգարում գնացքների երթեւեկությանը

Ինչու եւ ինչպես են արեւային փոթորիկները խանգարում գնացքների երթեւեկությանը

Արեւային փոթորիկները վտանգավոր են ոչ միայն կապի համակարգերի եւ արբանյակների համար, այլ նաեւ վտանգավոր են երկաթուղային հաղորդակցության համար եւ կարող են առաջացնել վթարային իրավիճակները։ Համաձայն Լանկաստերի համալսարանի մասնագետների, արեւային հզոր արտանետումները կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ, ստեղծելով խաթարումներ երկաթծային տրանսպորտի էլեկտրոնային ազդակայանների համար։ Նույնիսկ հնարավոր է, որ «կանգ առ» ազդանշանը նման դեպքում փոխվի՝ «երթեւկությունը թույլատրված է» ազդանշանի եւ հակառակը։ Դա, ըստ մասնագետների, կարող է առաջացնել երկաթուղային աղետ։

Գիտնականները նշում են, որ արեւային արտանետումները հատկապես վտանգավոր կարող են լինել արեւային ակտիվության տասնմեկամյա ցիկլի ակտիվացման շրջանում։ Ուսումնասիրելով Պրենստոն-Լանկաստեր եւ Գլազգո-Էդինբուրգ երկաթգծային երթեւեկության ուղիները, մասնագետները եկել են այն եզրակացության, որ նույնիսկ թույլ արեւային փոթորիկները կարող են առաջացնել խնդիրներ էլեկտրոնային համակարգերում։ Ուստիեւ, ըստ ուսումնասիրողների, շատ կարեւոր է կանխատեսել արեւի ակտիվության փուլերը, հնարավոր խնդիրները կանխելու համար։