«Դրանով նրանք դեմ են դուրս գալիս իրենց իսկ նախընտրական խոստումներին և պետք է հեռանանան, կամ գործեն այլ ձևով»

«Դրանով նրանք դեմ են դուրս գալիս իրենց իսկ նախընտրական խոստումներին և պետք է հեռանանան, կամ գործեն այլ ձևով»

«58 հազարից ավել քաղաքացիներ միացել են այս կարևոր նախաձեռնությանը, քանի որ այն վերաբերում է մեր ազգայինին, պետականին, պետականության հենասյուներին, այս ժամանակաշրջանում դրանց ուղղված մարտահրավերներից երկուսին՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորության իրացմանը և Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման, հատուցման պահանջատիրության հարցերին»։ Այս մասին քիչ առաջ «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում ասաց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը։

«Նախաձեռնության մեկնարկից անմիջապես հետո թշնամիները փորձեցին նսեմացնել ստորագրահավաքի գործընթացները և նույնիսկ սպառնացին, ինչին միացան նաև այդ մոտեցումը կիսող ներքին ուժերը: Մենք այսօր արձանագրում ենք, որ եթե քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրինագծի վերաբերյալ խորհրդարանում հայտնված ուժերն արտահայտում են բացասական դիրքորոշում՝ նրանք լեգիտիմ չեն, նրանք գործում են հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ։ Դրանով նրանք դեմ են դուրս գալիս իրենց իսկ նախընտրական խոստումներին և պետք է հեռանանան, կամ գործեն այլ ձևով»,- հավելեց նա։