Իլհամ Ալիեւը կմասնակցի «Վալդայ» ակումբի նիստին

Իլհամ Ալիեւը կմասնակցի «Վալդայ» ակումբի նիստին

Հոկտեմբերի երեքին Սոչիում կկայանա «Վալդայ» ակումբի հերթական նիստը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Պեսկովը ասել է, որ նիստին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ֆիլիպինների նախագահներն ու Հորդանանի թագավորը։ Ըստ Պեսկովի, երկկողմ հանդիպումներ կլինեն նաեւ Պուտինի եւ նշված լիդերների հետ։