Հայտնի է՝ ով է զբաղվում Սպերցյանի տրանսֆերային հարցերով

Հայտնի է՝ ով է զբաղվում Սպերցյանի տրանսֆերային հարցերով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր գործակալ ունի:

Նա սկսել է աշխատել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ: Տարբեր հրապարակումների համաձայն՝ հայազգի ֆուտբոլիստը նոր գործակալ է գտել այն բանից հետո, երբ ամռանն այդպես էլ իրեն չհաջողվեց տեղափոխվել «Այաքս»։

Մասնագետը զբաղվում է Մխիթարյանի, Էրլինգ Հոլանդի, Վերատիի ու էլի շատ հանրահայտ ֆուտբոլիստների տրանսֆերային հարցերով։