Տասնյակ զոհերի մեջ երեխաներ կան

Տասնյակ զոհերի մեջ երեխաներ կան

Խերսոնի հրետակոծության հետեւանքով զոհվել է 23, վիրավորվել՝ 46 մարդ։
Խերսոնի ռազմական մարզային վարչակազմի ղեկավար Պրոկուդինի խոսքով՝ զոհերի թվում երկու երեխա կա։

Անցած օրվա ընթացքում ռուսները 16 անգամ գնդակոծել են Խերսոնը, քաղաքի ուղղությամբ արձակվել է 82 արկ։
Պաշտոնյան հավելել է, որ ապաօկուպացված տարածքից տարհանվել է 84 մարդ։

82 արկ հարվածել է Պրիվոկզալնայա հրապարակին, երկաթուղային կայարանի տարածքին և օբյեկտներին, գազալցակայանին, երկու մանրածախ ձեռնարկություններին, գործարանին և ավտոպարկին։