Փաշինյանը հաստատեց՝ գումարը փոխանցվել է, սպառազինությունը՝ ոչ

Փաշինյանը հաստատեց՝ գումարը փոխանցվել է, սպառազինությունը՝ ոչ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը սպառազինության համար գումար է վճարել Ռուսաստանին, իսկ այդ երկիրը դեռևս չի մատակարարել սպառազինությունը։ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը քննարկումների փուլում է։

«Իհարկե, նման խնդիրներ կան: Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը լուծել: Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով, օրինակ, Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության ունեցած պարտքից նվազեցումը, որը տարբերակներից մեկն է, միակ տարբերակը չէ»,-ասաց վարչապետը:

«Ռուսաստանն ինքը սպառազինությունների կարիք ունի, և Հայաստանը տրամադրված է աշխատանքային: Հույս ունեմ, որ քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքների»,- ասաց նա: