Չենք խելագարվել, միջուկային զենք չենք կիրառի․ Պուտին

Չենք խելագարվել, միջուկային զենք չենք կիրառի․ Պուտին

Ռուսաստանը չի խելագարվել և իրեն հաշիվ է տալիս, թե ինչ է միջուկային զենքը։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ չորեքշաբթի օրը կայացած Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստում։

«Նման սպառնալիքը մեծանում է, ի՞նչ թաքցնենք մեղքը։ Բայց մենք չենք խելագարվել, մենք չենք պատրաստվում այդ զենքն ածելիի պես թափահարել աշխարհով մեկ, բայց մենք ունենք դա»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, իր միջուկային զենքն այլ երկրներում չի տեղակայում։