Ախր ես էլ հո իշխանավոր չեմ, նախկին չեմ, ԲՀԿ չեմ, Վանեցյան չեմ, Մարուքյան չեմ, ի՞նձ ուր եք հայհոյում

Ախր ես էլ հո իշխանավոր չեմ, նախկին չեմ, ԲՀԿ չեմ, Վանեցյան չեմ, Մարուքյան չեմ, ի՞նձ ուր եք հայհոյում

ԱԺ նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը գրել է․

« Հայ ազգի դավաճան
 հոգով և սրտով կույր
 կենսագրություն չունեցող ոչխար
 ոչնչություն
պոռնիկ
 սրիկա
 տհաս
 սերժից էլ բեթար
 անուղեղ
 հողեմ գլուխդ
 որոշ ցենզուրայից դուրս բառեր, որոնք այստեղ չեմ գրի
 հա, ու «տարին նոր է մեկնարկել, արեդ երեք հատ պարգևատրում ես ստացել» (այնինչ 6 ամիս է` պատգամավոր չեմ)

Ահա այսպիսի էպիտետների ու «մեղադրանքների» եմ արժանացել Factor TV-ի ֆեյսբուքյան էջում երեկվա հարցազրույցիս հրապարակումից ժամեր անց, մի մասն էլ նույնիսկ ջնջել են: Մի հարցազրույց, որտեղ մաքսիմալ հավասարակշիռ ու կոռեկտ, ես կասեի` լրիվ անմեղ, մի քանի տեսակետ եմ հայտնել ընթացիկ իրավիճակի հետ կապված(որ նայեք, կհամոզվեք):

Ու նույնիսկ չես էլ կարողանում հասկանալ` դրանք իշխանության աջակիցներն են, նախկինների ֆեյքերն են, թե ում «շնաբարո դուրսպրծուկներն» են

Բա լավ, էսքան անիմաստ, լրիվ դատարկ տեղը արտադրվող ագրեսիայի ու թույնի չափաբաժնով ո՞ւր ենք հասնելու: Էսքան տգիտություն մեր վրա կրելով` ո՞նց ենք առաջ շարժվելու:

Ախր ես էլ հո իշխանավոր չեմ, նախկին չեմ, ԲՀԿ չեմ, Վանեցյան չեմ, Մարուքյան չեմ, քաղաքական հավակնություններ չունեմ, ի՞նձ ուր եք հայհոյում, ինչի՞ եք լափառոշ բերնաններդ վռազ բացում:

Իսկ դուք ասում եք` էն բուկլետ ճղող աղջիկը...»;