10 տարի ձգվող վեճ, մեղադրանքներ, ծեծուջարդ, դատավարություններ

10 տարի ձգվող վեճ, մեղադրանքներ, ծեծուջարդ, դատավարություններ

Տասը տարուց ավելի է, ինչ Հայաստանի խուլերի միավորման շուրջ վեճ ու կռիվ, դատական թեժ մարտեր են ընթանում, քրեական դրվագներով, ծեծուջարդով, գողական ռազբորկաներով հագեցած։ Դրանց անդրադարձել է մամուլը, քրեական գործեր կան հարուցված, բայց լուծումներ չկան, իսկ խաղաղություն մոտ ապագայում չի էլ նշմարվում։ Հակառակը՝ նշմարվում է Միավորման նախագահի նոր ընտրություն, հետևապես, մի նոր պատերազմ։ 

Կողմերը երկու հարազատ եղբայրներ են՝ միավորման նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը, որն այժմ Խուլերի հայկական կոմիտեի ղեկավարն է, և ներկայիս նախագահի տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը։ Նրանց պատմությունը լսելով, տպավորություն է, թե խոսքը ոչ թե հասարակական կառույցի մասին է, որը քաղաքի կենտրոնում գտնվող շենքով, սպորտդահլիճով, մշակույթի պալատով, երկու կոմբինատներով, հանրակացարանով, Խուլերի միավորման շարքային անդամներով կառույց է, այլ ինչ որ մարդկանց սեփական դուքյան, բիզնես օբյեկտ, որը վիճող կողմերը խլում են իրարից, առնում են, ծախում, գրավ են դնում պարտքերի դիմաց, վիճարկում են դատարաններում, և այլն։ Նրանք այնքան են տարված իրենց այս խաղով, այս «կռիվ-կռիվով», որ մոռանում են հասարակ մարդկանց, որոնք ուղղակի կոչված են ծառայել։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք վաղը