Ուկրաինայում գործնականում դադարեցվել է զինամթերքի արտադրությունը

Ուկրաինայում գործնականում դադարեցվել է զինամթերքի արտադրությունը

Ուկրաինայի ռազմարդյունաբերական «Укроборонпром» կոնցեռնի ղեկավար Իգոր Ֆոմենկոն հայտարարել է, որ զինամթերքի արտադրության ոլորտը այդ երկրում գործնականում դադարել է գոյություն ունենալուց եւ պետք է սկսել զրոյից։

«Ցավոք, Ուկրաինայում զինամթերքի արտադրության ոլորտ չի մնալ, ըստ էության, եւ պետք է սկսել ամենասկզբից։ Սկսած փոքր կալիբրներից մինչեւ մեծ կալիբրներ։ Հիմա այդ ամբողջը ձեռք է բերվում։ Իհարկե, օգտագործվում են նաեւ պահեստային մնացորդները, սակայն դրանց մեջ արդեն կան այնպիսիները, որոնք օգտագործման ժամկետը վերջանում է»,- ասել է Ֆոմենկոն։

Նշենք, որ Ուկրաինան խոշոր տրամաչափի զինամթերքի օգտագործման պայմանագիր է կնքել ամերիկյան GreyFox ընկերության հետ, սակայն կանխավճարի վճարումից հետո դեռ մատակարարում չի եղել։ Դոնբասյան իրադրությունը, ըստ Ֆոմենկոյի, ամբողջապես արգելակել է զինամթերքի արտադրության ոլորտի զարգացման պետական ծրագիրը։

«Մենք հույս ունենք, որ դեկտեմբերին կկայացվի քաղաքական որոշում եւ մենք կշարունակենք աշխատել զինամթերքի արտադրության ոլորտի վերստեղծման ուղղությամբ»,- հավելել է Ֆոմենկոն։