Եվս մեկ նախարար չի ընդգրկվի ՌԴ նոր կառավարության կազմում․ РБК

Եվս մեկ նախարար չի ընդգրկվի ՌԴ նոր կառավարության կազմում․ РБК

ՌԴ Թվային զարգացման, կապի եւ զանգվածային կոմունիկացիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Նոսկովը չի ընգրկվի ՌԴ նոր կառավարության կազմում։ Այս մասին հայտնում է ռուսական РБК –ն։ Նրան հնարավոր է փոխարինի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ կապի կոմիտեի նախագահ Լեոնիդ Լեւինը։ Հնարավոր թեկնածու է համարվում նաեւ «Ռոստելեկոմի» թվային հարթակների նախագահ եւ «ՌՏ Լաբսի» գլխավոր տնօրեն Մակսուդ Շադաեւը։