Ջո Բայդենը ժամանակավորապես նախագահական լիազորությունները կփոխանցի Քամալա Հարիսին 

Ջո Բայդենը ժամանակավորապես նախագահական լիազորությունները կփոխանցի Քամալա Հարիսին 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանակավորապես նախագահական լիազորությունները կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարիսին այն ժամանակահատվածում, երբ բժշկական պրոցեդուրաներ անցնելու համար կգտնվի հոսպիտալում՝ նարկոզի տակ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Ինչպես դա եղել է 2022 եւ 2007 թվականներին, համաձայն ամերիկյան Սահմանադրության ցուցումների, նախագահ Բայդենն իր լիազորությունները կփոխանցի կարճ ժամանակով փոխնախագահին, երբ կգտնվի անեսթեզիայի ազդեցության ներքո, նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Հարիսն այդ ընթացքում կաշխատի իր գրասենյակից, իսկ Բայդենի առողջական վիճակի մասին Սպիտակ տունը կծանուցի լրացուցիչ։