Ոգեւորված են Իրանի պատասխանից 

Ոգեւորված են Իրանի պատասխանից 

Միացյալ Նահանգներում ոգեւորված են Միջուկային գործարքի համաձայնագրի վերաբերյալ ԵՄ առաջարկած նախագծի հանդեպ Իրանի պատասխանում առկա մի շարք դրույթներից։ Այս մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը, հավելելով, որ այս ամենով հանդերձ, սակայն, որոշ բարդ հարցեր այնուհանդերձ, դեռ մնում են, որոնք պետք է լուծվեն։

Պրայսն ասել է մասնավորապես, որ ամերիկյան կողմը ոգեւորված է այն բանով, որ Իրանն ըստ էության հրաժարվել է իր որոշ պահանջներից, որոնք հաջողության որեւէ շանս չունեին։ Սակայն կան դեռ որոշ վիճարկելի հարցեր, որոնք պետք է լուծում ստանան։

Այնուամենայնիվ, Վաշինգտոնում, ըստ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի, դեռ ուսումնասիրում են Իրանի ներկայացրած պատասխանը եւ կփորձեն որքան հնարավոր է շուտ արձագանքել։