Կարեն Խաչանովը դուրս է եկել Դոհայի մրցաշարի եզրափակիչ 

Կարեն Խաչանովը դուրս է եկել Դոհայի մրցաշարի եզրափակիչ 

Աշխարհի 17-րդ ռակետ, Ռուսաստանում գործող հայազգի թենիսիստ 27-ամյա Կարեն Խաչանովը Դոհայում անցկացվող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակչում երկու սեթում 7-6 (14-12), 6-2 հաշվով հաղթել է Ալեքսեյ Պոպիրինին ու դուրս է եկել եզրափակիչ։

Այստեղ նրան մրցակից է լինելու Մենշիկ/Մոնֆիս մրցակցային զույգի հաղթողը։