Հայաստանը հանձնել, հիմա մուկ ու կատու ես խաղո՞ւմ․․․
Այն, ինչ այսօր ասում է Ալիևը, դա Հայաստանում վաղուց է ասվում։ Փաստ է, որ ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Դա ռազմական գաղտնի՞ ք է։ Երբ լրատվամիջոցներն օր ու գիշեր դրա մասին գրում, երբ քաղաքական գործիչներն աղմկում են, դա հե՜չ, բայց որ Ալիևն է ասում, հանրությունն այլ կերպ է ընդունում։ Նոր հասկանում է, որ Հայաստանը վտանգի մեջ է, որ Հայաստանը շրջափակված է։ Որ ռազմավարական կարևոր բարձունքներ վերցնել նշանակում է վերահսկողություն սահամանել Հայաստանի վրա։
Փաշինյան Նիկոլ, Ալիևը չպիտի հայտարարեր, որ մեր ռազմավարական կարևոր բարձունքները վերցված են, դու պիտի ասեիր։ Դու պիտի մեզ բացատրեիր, թե ինչպե՞ ս է եղել, որ Հայաստանը դրվել է Ադրբեջանի բռի մեջ․
«Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- Ալիևի խոսքերն են։
Դու գիտակցու՞մ ես, թե ուր ես հասցրել հայ ժողովրդին, Հայաստանը։ Գիտակցու՞մ ես որ գազանի երախն ես նետել Արցախը։ Գիտակցու՞մ ես, որ Արցախի քարը դրել, հիմա էլ Հայաստանի քարն ես դնում։ Եթե այո, ո՞րն է քայլդ։ Կրեմլից Բրյուսել վազել ու նորից հակառա՞կը։ Ցույց տալ, թե զե՞նք ես բերում։ Դիտորդնե՞ր ես բերում, հողերը մեր գլխին, որ բերածդ դիտորդները պիտի Հայաստանը փրկեն։ Հողերը մեր գլխին, որ քեզ նման գերագույն ունենք։ Հողերը մեր գլխին, որ Ալիևից ենք իմանում, թե ինչ օյին ես բերել Հայաստանի գլխին, որ հոխորտում է՝ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Դու արփի դավոյաններով քեզ Հայաստան ես համարում ու մեր անվտանգությամբ զբաղվելու փոխարեն մուկ ու կատու՞ ես խաղում։ Հայաստանը զոհասեղանին, դու Աշոտյանի վրա գործ կպցնելո՞վ ես զբաղված․․․ Ալիևը դրսից, դու ներսի՞ց ես Հայաստանը պայթեցնում։ Արփի Դավոյանդ Չերչիլից կիսատ- պռատ մեջբերումներ է անում, ասա՝ նման մի բան էլ Ալիևի համար գրի։ Դուք բոլորդ ձեր թիմով արփի դավոյաններ եք․․․ Սա այն վիրավորանքն է, որ բոլոր գնահատականները «ծալած ունի»։
Կարծիքներ