ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ USAID-ի տնօրենը, գալիս են Հայաստան

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ USAID-ի տնօրենը, գալիս են Հայաստան

Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ 

Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։

«Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությանը», -հայտնում է լրատվամիջոցը` հղում անելով իր աղբյուրին։

Ի դեպ, Սամանթա Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան։