Ունեն հնարավորություն՝ ավելացնելու Ռուսաստանի դեմ ճնշումները

Ունեն հնարավորություն՝ ավելացնելու Ռուսաստանի դեմ ճնշումները

Ամերիկյան վարչակազմն ունի բավարար հնարավորություններ, որպեսզի ավելացնի Ռուսաստանի դեմ սկսած տնտեսական ճնշումները եւ սահմանի նոր սանկցիաներ։ Ամերիկյան գործող իշխանությունը ներկայումս դիտարկում է նոր սահմանափակումների սահմանման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Վուդհաուսը։

Ամերիկացի պաշտոնյան նաեւ ասել է, որ Վաշինգտոնը չի կարող մեկնաբանել, թե ապագայում ինչ սանկցիաներ կարող է սահմանել։ Սակայն ինքը, որպես այդ վարչակազմի ներկայացուցիչ, կարող է ասել, որ ներկայումս ուսումնասիրվում են հնարավոր նոր թիրախները, որոնք կարող են ներառվել սանկցիոն սահմանափակումների տիրույթում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության պատճառով։

Սանկցիաների տակ առաջնահերթ լինելու են նրանք եւ այն ոլորտները, որոնք կապված են ռուսական ռազմական հզորությունների հետ։