Հայ ժողովուրդը կարող է մասսայական ցեղասպանվել

Հայ ժողովուրդը կարող է մասսայական ցեղասպանվել

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանի բռնապետը բոլորովին էլ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Նա շարունակում է հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար ու սա իրականում բնական է։ Բնական է, քանի որ, եթե դուք միակողմանիորեն ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դիամցը ոչ մի բան չեք ստանում, ստանում եք ցեղասպանություն, հետագայում սրա շարունակությունը լինելու է այն, որ ցեղասպան այս գործողություններ տեղափոխվեն ՀՀ տարածք»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Եթե մենք ուզում ենք կանխել հայ ժողովրդի մասսայական ցեղասպանությունը ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստը, մենք այսօր պիտի շարունակենք մեր պայքարը։ Ես ուզում եմ, որ որևէ մեկը չհավատա «Քաղաքացիական պայմանագրի» այն դեմագոգիային, որ հաճախ լսվում է Ազգային ժողովի ամբիոնից, թե ինքնիշխանություն են պահում, անկախություն են պահում և այլն»,- հավելեց նա։