Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատարան

Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատարան

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում րոպեներ առաջ մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստերը, հիշեցնենք, անընդհատ հետաձգվում էին։  Թե Քոչարյանը, թե Գևորգյանը ներկայացել են նիստին։

Քիչ առաջ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը առաջիկայում աշխատանքային մի շարք այցելությունների շրջանակում պիտի գտնվի արտասահմանում։ Գործով դատախազը Սահակյանի ելույթից հետո պնդեց, թե այսպես շարունակել այլևս չի կարելի, քանի որ Գևորգյանի մշտական բացակայությամբ դատական նիստերի անցկացումը անհնարին է դառնում։