Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմա»-ի մարզիչ

Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմա»-ի մարզիչ

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը դեռևս պատրաստ  չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե: Իտալական Սերիա Ա-ի «Վերոնա»-ի դեմ խաղից առաջ Ֆոնսեկան խոսել է ֆուտբոլիստների մարզավիճակից, ասել,  որ թիմը լավացրել է խաղային որակները: «Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե»:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն կհյուրընկալվի «Վերոնա»-ին: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է «գայլերի» ընդլայնված հայտացուցակը, որտեղ կա նաեւ Մխիթարյանի անունը:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ կեսգիշերին: