Միշտ…հո ամբողջ կյանքում չե՞ք գալու․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Միշտ…հո ամբողջ կյանքում չե՞ք գալու․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատական նիստին նախատեսված էր վկաների հարցաքննությունը, սակայն հրավիրված վկաներից որևէ մեկը չէր ներկայացել դատարան: Դատական  հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ը՝ ժամը 14:30-ին։

Դատարանի բակում հավաքվել էին Սերժ Սարգսյանի համակիրները, որոնց նախագահը շնորհակալություն հայտնեց:

«Շնորհակալ եմ, որ եկել եք», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Միշտ կգանք, բայց թող վերջանա էս գործը», - արձագանքեց համակիրներից մեկը:
Սերժ Սարգսյանն էլ, ի պատասխան, ասաց. «Միշտ…հո ամբողջ կյանքում չե՞ք գալու»:

Մանրամասն՝ տեսանյութում