Կալիֆորնիայում ուղեւորները կարող են երթեւեկել անվարորդ մեքենաներով

Կալիֆորնիայում ուղեւորները կարող են երթեւեկել անվարորդ մեքենաներով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կոմունալ ձեռնարկությունների հանձնաժողովը լիազորել է Cruise ընկերությանը մասնակցել անվարորդ ուղեւորափոխադրող ավտոմեքենաների մատակարարման առաջին նախագծին։ Նախագիծը ենթադրում է, որ ուղեւորները կարող են երթեւեկել անվարորդ մեքենաներով։ Ընդ որում, ընկերությունը կարող է երթեւեկության դիմաց գումար չգանձել։ Հանձնաժողովում կարծում են, որ անվարորդ մեքենաները կարող են նվաստել փողոցներում անվտանգության մակարդակի բարձրացմանը եւ նաեւ բավարարել ծառայության հետ կապված պահանջները։