Սովյալների թիվն աշխարհում աճում է

Սովյալների թիվն աշխարհում աճում է

ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուների կողմից ներկայացված զեկույցի համաձայն, աշխարհում շարունակում է ավելանալ սովյալների թիվը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ըստ զեկույցի, մարդկանց զանգվածային սովահարությունն ակտուալ է հատկապես աշխարհի ութ երկրներում, որտեղ շարունակվում են ռազմական հակամարտությունները։ Դրա պատճառով անհետաձգելի կամ անհապաղ պարենային օգնության կարիք ունեն այդ երկրներում ոչ պակաս քան 56 միլիոն մարդ։

Նշված երկրներն են՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Եմենը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Աֆղանստանը եւ այլն։ Այստեղ մարդասիրական վիճակը գրեթե աղետալի է, սովորական բան է մարդկանց թերսնումը, սովահարությունը։ Վատ է վիճակը նաեւ Սիրիայում, Սոմալիում եւ Չադում։ Իհարկե, այս ամենի ֆոնին ամենից աղետալին Եմենի վիճակն է, արձանագրել են ՄԱԿ փորձագետները։