Ինչու է արգելվել թվով 6-րդ դաշնակցականի մուտքը հայրենիք․ հարց՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Ինչու է արգելվել թվով 6-րդ դաշնակցականի մուտքը հայրենիք․ հարց՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

«Օրերս հայտնի դարձավ, որ հերթական դաշնակցական գործչի մուտքը արգելվել է Հայաստան։ Նիդերլանդներից դաշնակցական Ասլան Ասլանյանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանավակայանում, արգելվել է նրա մուտքը Հայաստան»։ Քիչ առաջ լրագրողները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից մեկնաբանություն խնդրեցին վերոնշյալի վերաբերյալ։

«Ոչ, տեղյակ չեմ։ Տեղյակ չեմ՝ ինչ հիմքով են արգելել։ Գիտեք, որ դա հին պատմություն է ու ինչից է դա սկսվել։ Հիմա կոնկրետ այս դեպքի մասին ես չգիտեմ։ Ես այդ որոշման կայացման մեջ չեմ մասնակցել»,- ասաց Սինանյանը։