Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը

Բաքվում մեկնարկել է այս տարվա հուլիսին Լաչինի անցակետից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և ապօրինաբար կալանքի գտնվող Վագիֆ Խաչատրյանի հերթական դատական նիստը։ Նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ 

Քրեական գործով զեկուցողն է դատավոր Ջամալ Ռամազանովը, նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ երեկ կայացած դատական նիստում դատախազը հրապարակել է 68-ամյա արցախցու մեղադրական եզրակացությունը։ 

Այնուհետև լսել են այսպես կոչված մեղադրյալների և տուժողների ցուցմունքները։

Երեկվա նիստում Խաչատրյանը չի ընդունել իրեն վերագրվող մեղադրանքները՝ նշելով, որ ինքն անմեղ է։