Հանգիստ չե՛մ կարող պահել ինձ, երեք տարի դատավարություն են խաղում. Պավլիկ Մանուկյան

Հանգիստ չե՛մ կարող պահել ինձ, երեք տարի դատավարություն են խաղում. Պավլիկ Մանուկյան

«Ինքնաձիգի բոլոր անցքերը մկրատով կտրված, հանված էին, եւ նկարված էին։ Ինքնաձիգի հետք չկար»։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նիստին ասաց ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը։

Նա նաեւ նշեց. «Մեղադրական եզրակացության տրված է, որ 21 օր ուշքի չգալով Գագիկ Մկրտչյանը մահացել է։ Եվ, մեկ էլ հայտնություն` նրա սիրելի կինը, քույրն էլ է հանդիպել, զրուցել, որի մասին քննչական մարմինը եւ դատախազությունը լռում են։ Իսկ այս ճարպիկ տղաները, որոնք կոչվում են դատախազ, այդ աղբը լցրել են այստեղ»։

Դատավորը հորդորեց Մանուկյանին հանգստանալ, ի արձագանք նա պատասխանեց. «Հանգիստ չե՛մ կարող պահել ինձ, երեք տարի դատավարություն են խաղում, դարի դատը դարձավ»։