Պրոցեսներ կան, բայց արդյունք չկա․ գուցե հայտնի կոռուպցիոն գործերը 25 տարի տևեն

Պրոցեսներ կան, բայց արդյունք չկա․ գուցե հայտնի կոռուպցիոն գործերը 25 տարի տևեն

«Ուզում եմ իմ խորը մտահոգությունը հայտնել։ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում մենք երկու կարևոր արձանագրում ենք արել՝ վենդետաների ժանրին չենք դիմելու, սեփականության վերաբաշխում թույլ չենք տալու հակառակ տրամաբանությամբ։ Նաև ուզում եմ արձանագրել՝ բոլոր ջանքերը գործադրել ենք, սկզբունքային է եղել, որ պրոցեսները լինեն դե յուրե հիմնավորված, օրենքի դաշտում»։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում շատ մեծ աշխատանք ենք կատարել, էական բարեփոխումներ ենք մտցրել դատաիրավական համակարգում, այդ թվում, հիշեցնեմ, հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, քննչական կոմիտեի աշխատավարձերի բարձրացումը, դատախազության համակարգում աշխատավարձերի բարձրացումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը, նոր դատական կարողությունների ձևավորումը, այդ թվում՝ հակակոռուպցիոն։ Երբ փորձում ենք վերլուծել, տեսնում ենք՝ կան պրոցեսներ, բայց, մեծ հաշվով, չկան արդյունքներ։ Շատ հայտնի կոռուպցիոն գործեր կան, որոնք գտնվում են դատական գործընթացներում, ու տպավորություն ունեմ՝ դրանք կարող են 25 տարի տևել։ Սա մեծ պրոբլեմ է։ Անհասկանալի է, թե ինչքան կարող են դատական գործերն այդքան ձգձգվել»,- հավելեց նա։