ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը մեկնել է Մոսկվա

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը մեկնել է Մոսկվա

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը Նյու Յորքից մեկնել է Մոսկվա, հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը:

Անտոնովը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:

«Ամերիկյան նոր վարչակազմը ղեկավարում է գրեթե երկու ամիս, 100 օրվա խորհրդանշական ամսաթիվը հեռու չէ, և դա լավ առիթ է փորձելու գնահատել, թե ինչն է ստացվում Ջո Բայդենի թիմի մոտ, ինչը՝ ոչ»,- հայտարարել էին ՌԴ ԱԳՆ-ից: շեշտելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում, և ամենակարևորը դրանից դուրս գալու ուղիներ գտնելն է:

Պետդեպարտամենտը, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա համապատասխանում է իր շահերին, բայց մտադիր է պատասխանատվության ենթարկել Մոսկվային «չարամիտ գործողությունների» համար: Հարցին, թե Անտոնովը հանդիպե՞լ է Ջո Բայդենի վարչակազմից որեևէ մեկի հետ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորթերը պատասխանել է, որ չի կարող տեղեկացնել որևէ հանդիպման մասին: