«Մռնչացող առյուծ»-ի պատմությունը
Մեզնից յուրաքանչյուրը մռնչացող առյուծը տեսնելով, միանգամից հիշում է, որ դա հայտնի Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոընկերության լոգոտիպն է։ Մռնչացող առյուծը դարձել է ողջ Հոլիվուդի սիմվոլը։ Առյուծներն այս տարիներին փոխվել են, իսկ հանդիսատեղը դա չի նկատել, քանի որ՝ դե, առյուծն առյուծ է, էլի։ «Մռնչացող առյուծով» լոգոտիպն ունի բավականին հետաքրքիր պատմություն։ Առաջին անգամ կինոժապավենով շրջանակված մռնչացող առյուծի գլուխը, որի վրա Аrs gratia artis՝ «Արվեստը՝ հանուն արվեստի» գրությունն է եղել դաջված, երեւացել է 1916 թվականին։
Այն պատկանել է նորաստեղծ Goldwyn Pictures ընկերությանը, կոչվել է The Original Leo the Lion կամ՝ The Silent Lion, քանի որ այդ ժամանակ կինոն դեռ համր էր։ Լոգոտիպի հեղինակը Հովարդ Դիթցն էր։ Ոմանք կարծում են, որ առյուծը Դիթցի նախընտրած ֆուտբոլային թիմի խորհրդանիշն է եղել, մյուսները` որ պատճառն առյուծի խորհրդանշականությունն է` որպես կենդանիների արքա։ 1923-ին Goldwyn Pictures-ը միավորվել է Metro Pictures Corp ընկերության հետ՝ ձեւավորելով Metro-Goldwyn Pictures Corporation ընկերությունը։ Այդ տարի էլ կենդանի առյուծին փոխարինել է առյուծի արձանը` The Lion Statue։ 1924-ին ձեւավորվեց Metro-Goldwyn-Mayer ընկերությունը, որի ղեկավարությունը որոշեց վերադառնալ կենդանի մռնչացող առյուծով հին լոգոտիպին։
Արամ Յանին
Կարծիքներ