Ադրբեջանում սպառնում են ԼՂ-ից վտարել հայերին և «լուծել Վարդանյանի հարցերը»

Ադրբեջանում սպառնում են ԼՂ-ից վտարել հայերին և «լուծել Վարդանյանի հարցերը»

«Հայկական անջատողականության վերածնման համար նախատեսված հնարավոր սցենարներից մեկը Ղարաբաղում բնակվող հայերին Ռուսաստանի քաղաքացիության զանգվածային տրամադրումն էր և ցույց տալը, որ նրանք գտնվում են Ռուսաստանի պաշտպանության ներքո և այդպիսով ձեռք բերել անջատողական գործունեության նոր հնարավորություններ»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն։

Պատգամավորի պնդմամբ, «44-օրյա պատերազմի ժամանակ խուճապի մեջ գտնվող հայերը կոչ էին անում Ղարաբաղը միացնել Ռուսաստանին, իսկ այսօր Ադրբեջանի ճիշտ ռազմավարական դիվանագիտության արդյունքում ռուսական անձնագրերով հայերն արդեն հեռանում են ԼՂ-ից»։

«Սա նաև ուղերձ է մյուս հայերին, ովքեր չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով։ Սա հուշում է, որ Ադրբեջանում անհնար է ստեղծել «ռուսական աշխարհ» կամ «հայկական աշխարհ»։ Ուստի հայերը պետք է հետեւություններ անեն տեղի ունեցողից։ Ռուսական անձնագրեր ունեցողներից հետո Ղարաբաղի ևս 10.000 բնակիչ պետք է անհապաղ լքի մեր երկիրը. 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանից և այլ երկրներից Ղարաբաղ բերվածները նույնպես պետք է անհապաղ լքեն մեր տարածքը։ Այն հայերը, ովքեր չեն խախտում Ադրբեջանի օրենքները, կարող են մնալ և ապրել մեր երկրում, սակայն ժամանակը սպառվում է և այս գործընթացը պետք է ավարտվի մինչև տարեվերջ։ 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ով ռուսական անձնագիր ունի, ապա նրա ճակատագիրը համապատասխան կարգով կորոշեն Ադրբեջանի հատուկ ծառայությունները»,- նրա խոսքերն է մեջբերում ԱՊԱ-ն։