«Բոլորս կուզեինք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի»․ Զելենսկին` Հաագայում

«Բոլորս կուզեինք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի»․ Զելենսկին` Հաագայում

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մեղավորների դատավարության համար անհրաժեշտ է ստեղծել լիարժեք միջազգային տրիբունալ։ 

Այս մասին Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք բոլոր կցանկանայինք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի: Մենք ցանկանում ենք տեսնել նրան Հաագայում՝ մեկին, ով արժանի է հանցավոր արարքների համար դատապարտվելու: Եվ դա պետք է արվի այստեղ՝ միջազգային իրավունքի մայրաքաղաքում», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Պուտինին կդատեն պատերազմում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակից հետո։

Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն այս տարվա մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին օրդեր է տվել։