Լրագրողների աջակցության համար հատկացվել է 3 միլիոն եվրո

Լրագրողների աջակցության համար հատկացվել է 3 միլիոն եվրո

Գերմանիայի կառավարությունը բելառուսցի լրագրողներին աջակցելու համար, ովքեր հետապնդվում են քաղաքական շարժառիթներով, հատկացրել է մոտ 3 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Redaktionsnetzwerk Deutschland-ը։ Այդ միջոցները պետք է ուղղվեն տարբեր քաղաքական հետապնդումների ենթարկվող լրագրողների իրավաբանական օգնությանը, վնասված տեխնիկայի փոխարինմանը, ֆինանսական աջակցությանը։ Բացի այդ ֆինանսական օգնություն կհատկացվի բելառուսական այն ԶԼՄ-ներին, որոնք անկախ են, գործում են Բելառուսի ներսում կամ Բելառուսից դուրս, սակայն զբաղվում են Բելառուսի խնդիրներով։