Պավել Դուրովը դարձել է Ֆրանսիայի քաղաքացի 

Պավել Դուրովը դարձել է Ֆրանսիայի քաղաքացի 

Ֆրանսիական կառավարության լրաբերն հանդիսացող JORF պարբերականը հրապարակել է հրամանագիր, որով Ֆրանսիայի քաղաքացիություն է շնորհվում մի շարք անձանց։ Ցանկում է նաեւ ծրագրավորող, «Տելեգրամ» հարթակի հիմնադիր Պավել Դուրովը։

Համաձայն փաստաթղթի, Դուրովին ֆրանսիական քաղաքացիություն շնորհելու հրամանագիրը ստորագրվել է դեռեւս օգոստոսի 23-ին։ Դուրովն ինքը, դեռ այս տեղեկատվությանը որեւէ կերպ չի արձագանքել։ Սակայն ավելի վաղ կային շշուկներ, որ նա դարձել է բրիտանահպատակ։ Դուրովը բացի ռուսական անձնագրից, ունի նաեւ Կարիբյան ավազանում գտնվող Սենթ-Կիթս եւ Նեւիս պետության քաղաքացիություն։ Հակասական տեղեկություններ կան նաեւ կապված նրա մշտական բնակության վայրի հետ։ Մի վարկածի համաձայն, նա մշտական բնակություն է հաստատել Դուբայում, մեկ այլ վարկածի համաձայն՝ Ֆինլանդիայում, սակայն մշտապես այցելում է իր ծննդավայր Սանկտ-Պետերբուրգ։