Մենք այսօր ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար․ Հրաչ Մուրադյան

Մենք այսօր ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար․ Հրաչ Մուրադյան

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Եվ միայն վերջին տարիներին՝ ամուսնությունից հետո, նրա անձնական կյանքը հանրային դարձավ։
Օրերս Նազենի Հովհաննիսյանը հրապարակեց իր «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրը Հրաչ Մուրադյանն է։
Հրաչը և նրա կինը՝ Անաշեն, հաղորդման ընթացքում անդրադարձան մի քանի հարցի։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։

Զույգը նախ պատմել է իր գեղեցիկ սիրո պատմությունը։
«Ես ու Անաշը նույն ինստիտուտում ենք սովորել, մեր սկիզբը եղել ա շատ շուտ։ Հետո մենք ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնացել, ամեն մեկս կարծել ա, թե իր կյանքն ա դասավորել։ Ու էն կյանքի փորձը, որ մենք բաժանության ընթացքում ենք ունեցել, հա, ես դրան հիմա բաժանում եմ ասում, այն ժամանակ դա մեզ համար բաժանություն չէր։
Մենք հիմա ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար։ Ինքը իմ համար՝ ուժ ա, սեր ա, կապվածություն ա, բայց ոչ պարտավորության իմաստով։
Ուզում եմ ցանկանալ մարդկանց, որ նման հարաբերություններ ունենան։ Ես դա տեսել եմ իմ մամայի ու պապայի մոտ ու միշտ մտածել եմ՝ ոնց ա իրանց մոտ ստացվում ու իմ մոտ չի լինում։ Ես տեսել եմ, որ պապան ու մաման ունեն ներքին հումորներ, որոնք իրանցն ա, դա պետք ա լինի զույգինը, դրա մեջ, համ սեր կա, համ կիրք»,- – անկեղծացավ Հրաչը։

Իրենց ծանոթության մասին պատմեց նաև Անաշեն.
« 9 տարի, առաջ մենք ընդհանրապես չէինք պատկերացնում, որ միասին կլինենք։ Մենք ամեն մեկս մեր կյանքն ենք ունեցել ու երբ, որ ինքը գալիս էր ԱՄՆ մենք գործ էինք անում ու առանձին մեր անձնական կյանքը ունեինք։ Երբ որ մենք մեր կյանքից, մեր դժվարություններից հետո, ուղղակի նստած կիսվում էինք իրար հետ, 2017 թվականն էր, մենք կյանքից էնքան հարված ենք տեսել, ու էդ մասին ուղղակի ես ու Արչին գիտեինք՝ ինչ ա էղել ու Արչին միշտ եղել ա իմ կյանքում, իմ ընկերն ա էղել»։

Զույգը նաև խոսեց դստեր ծնունդի մասին։
«Անաշը, հղիության ողջ ընթացքում կարդում էր գրքեր, թե ոնց պետք ա երեխայի ծնունդից հետո գրկի երեխային, լողացնի և այլն։ Ինքը հոգեբանորեն պատրաստվում էր դրան։
Հետո Միան մեզ երեք անգամ տարավ հիվանդանոց, բայց չէր ուզում ծնվել ու երբ 4-րդ անգամ գնացինք հիվանդանոց մեզ էլ չթողեցին գնանք , ասեցին էս օրն ա պիտի ծնվի։
10 րոպեում կեսարյան հատման որոշում կայացվեց, որովհետև Միան լավ չէր զգում իրեն։ Ու ես 10 րոպեում պետք է Անաշին հոգեբանորեն տրամադրեի, քանի որ ինքը ուզում էր բնական ճանապարհով ունենալ ու ամեն բան նախօրոք մտածել էր։
Ես հաղթահարում եմ ինձ ու ծննդաբերության ժամանակ իր կողքն եմ լինում։ Մենք չգիտեինք, որ ԱՄՆ-ում երեխայի ծնունդից հետո մայրիկին տանում են, իսկ երեխային տալիս են հայրիկին։

Սկզբնաղբյուրը՝ StarNews.am