ՊՆ-ն ոչ մի հանձնուք չի ընդունում

ՊՆ-ն ոչ մի հանձնուք չի ընդունում

Կորոնավիրուսի համավարակի ու հայտարարված արտակարգ դրության պատճառով արդեն շուրջ երկու ամիս է՝ Պաշտպանության նախարարությունը չի ընդունում հանձնուքներ, ժամկետային զինծառայողներին չի տրվում արձակուրդ, արգելել է ծնողների ու հարազատների զորամասեր այցելությունները։

«Հրապարակին» այս մասին  այտնած ծնողներից մեկը ասաց, որ արդեն չի դիմանում, գնում կանգնում է զորամասերի պատերի տակ, որպեսզի հեռվից տեսնի որդուն։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Հրապարակին» հայտնեց, որ դեռևս այս սահնամանափակումները վերացնելու անհրաժեշտոթյուն չկա, փոփոխությունների դեպքում կհայտնեն լրացուցիչ։

Հիշեցնենք, որ կարանտինի ընթացքում ԳՇ ներկայացուցչի մամուլի ասուլիսի ժամանակ հարց էր բարձրացվում, թե ինչու ՊՆ-ն չի անցնում զորանոցային ռեժիմին։ Նշենք, որ զորանոցային ռեժիմի ժամանակ զորամասը լքելու իրավունք չունեն նաև պայմանագրային զինծառայողները։