Վերադարձի իրավունքը նրանն է, ով Արցախն իր հայրենիքն է համարում

Վերադարձի իրավունքը նրանն է, ով Արցախն իր հայրենիքն է համարում

«Արցախ վերադարձի իրավունքն ազգային իրավունք է, ազգը պետք է գնա, այնտեղ ապրի, ոչ թե որևէ մեկը որպես անհատ: Քաղաքացիության իրավունքը բոլորինն է։ Բոլորս պետք է այդ իրավունքը պաշտպանենք։ Վերադարձի իրավունքն այն մարդունն է, ով Արցախն իր հայրենիքն է համարում։ Ներկա հաղորդակցման միջոցները հնարավորություն են տալիս ստեղծել Արցախի վիրտուալ հանրություն, չմոռանալով հիմնական հարցը՝ ազգային ազատագրական պայքարը»: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» թեմայով հրավիրած քննարկմանն իր ելույթում ասել է «Ապառաժի» խմբագիր Արա Պուլուզյանը։

«Հայաստանի առաջին, երրորդ Հանրապետության ստեղծման ֆունդամենտալ հիմքը ազգային ազատագրական պայքարն է։ Երբ մենք հրաժարվում են այդ գաղափարախոսությունից կամ այդ գաղափարախոսությունը հակասում է պետական շահերին, խախտվում է մեր հայկական պետության, հայկական մտածողության կերտվածքը»,- պնդել է նա։