Ինչ ուզում եք` ասեք, բայց մեր իրականության բոլոր ոլորտներում ղեկը իրականում կանանց ձեռքին է

Ինչ ուզում եք` ասեք, բայց մեր իրականության բոլոր ոլորտներում ղեկը իրականում կանանց ձեռքին է

Ինչ ուզում եք` ասեք, բայց վստահ եմ, որ քանի որ մեր իրականության բոլոր ոլորտներում ղեկը իրականում կանանց ձեռքին է, ապա տղամարդկանց կյանքի ամենակարևոր նշանը հենց սա է։

Կարող ենք այն մեկնաբանել որպես` ԶԳՈՒՇԱՑԵՔ` ԿԻՆ Է, կամ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԿԻՆ Է, բայց ինձ ավելի է դուր գալիս ԽՈՆԱՐՀՎԵՔ` ԿԻՆ Է ընկալումը։

Ուստի, սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այդքան անիմաստ-հեղափոխական արմատներով, բայց այսքան ռոմանտիկ-զգացմունքային արտահայտումներով տոնի կապակցությամբ։

Թող որ կյանքում արժանի լինեք այնպիսի սիրո, որը Մարտի 8 կդարձնի ձեր կյանքի յուրաքանչյուր օր:

Արմեն Աշոտյան