Քաղաքացիության տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել

Քաղաքացիության տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել

Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս Ռուսաստանի նախագահին սահմանել այն կատեգորիաները, որոնցում ներառված անձանց քաղաքացիության շնորհումը հնարավոր կլինի իրականացնել պարզեցված կարգով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Այդ կատեգորիաներում են այն մարդիկ, ովքեր ապրում են բարդ քաղաքական կամ տնտեսական պայմաններում, որտեղ տեղի է ունեցել քաղաքական վարկակարգի փոփոխություն կամ առկա է ռազմական հակամարտություն։

Օրենքն, ըստ Պետդումայի նախագահ Վլաչեսլավ Վոլոդինի, թույլ է տալիս նախ եւ առաջ պաշտպանել Ուկրաինայում գտնվող ռուսներին, քանի որ միլիոնավոր մարդիկ դարձել են պատանդ ուկրաինական իշխանությունների ձեռքին եւ օգտագործվում են տարատեսակ քաղաքական ավանտյուրաների մեջ։