Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսել․ Մարիա Զախարովա

Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսել․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի հետ դե-էսկալացիային վերաբերող եւ միջադեպերը կանխող հարցերը։ Այս մասին նա գրել է տելեգրամյան իր էջում, արձագանքելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնելու մասին արած հայտարարությանը։

Զախարովան նաեւ ասել է, որ առանց ռազմական ոլորտի փորձագետների ներգրավման այդ հարցերը քննարկելն անիմաստ է։