ՌԴ-ն շուտով հայտարարություն կտարածի Փաշինյանի վերջին ուղերձի վերաբերյալ․ ի՞նչ է հայտնի

ՌԴ-ն շուտով հայտարարություն կտարածի Փաշինյանի վերջին ուղերձի վերաբերյալ․ ի՞նչ է հայտնի

Մոսկվան շուտով հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի շարք հայտարարությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերությունները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարող եմ ասել, որ, իհարկե, Մոսկվան ուշադրություն է հրավիրել հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք չեն համապատասխանում իրականությանը, սա առաջին հերթին հակասում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայտարարություններին, որոնք նախկինում արվել են ինչպես Հայաստանի վարչապետի (Նիկոլ Փաշինյան), այնպես էլ՝ Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Այս ամենի մանրամասն պատասխանը կտրվի մոտ ժամանակներս, ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը բառացիորեն հաշված րոպեների ընթացքում կհրապարակվի»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված ուղերձում ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։