Բավրայի մաքսակետում կատարվածի առթիվ Մուշի ոստիկանական բաժնում նյութեր են նախապատրաստվում

Բավրայի մաքսակետում կատարվածի առթիվ Մուշի ոստիկանական բաժնում նյութեր են նախապատրաստվում

Hraparak.am-ն այսօր անդրադարձել էր Բավրայի անցակետում տեղի ունեցած միջադեպին, քաղաքացի Լևոն Գասպարյանը «Հրապարակին» պատմել էր, որ ինքն ու հայրը ծեծի են ենթարկվել Բավրայի անցակետի մաքսատան աշխատակիցների կողմից։

Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժնից տեղեկացանք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է քննություն։ Մինչդեռ ՊԵԿ-ը դեռ լռում է, որևէ պարզաբանում այս պահին չունեն։

Հիշեցնենք, որ Գասպարյանը Hraparak.am-ին պատմել էր, որ 3-րդ կարգի հաշմանդամ է, Վրաստան էր գնացել անչափահաս երեխայի, կնոջ, տարեց հոր ու հարևանի հետ։

Ի դեպ, հարևանը նույնպես 70-ամյա թոշակառու է։ Վերադարձին Բավրայի մաքսակետում յուրաքանչյուր անձի համար թույլատրելի 25 կգ անվճար անցկացվող ապրանքը մաքսազերծելիս միջադեպը գրանցվել է։