Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։ 

Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի  հոգաբարձուների խորհուրդների կազմում։ 

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգու՞ցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ: 

Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝  կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով»: