Արսեն Բաբայանի փաստաբանը Լուսինե Մարտիրոսյանն է

Արսեն Բաբայանի փաստաբանը Լուսինե Մարտիրոսյանն է

Երեկ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու, պաշտոնեական կեղծիքի կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Նրա պաշտպանը Լուսինե Մարտիրոսյանն է։ Վերջինս Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն նշեց, որ այդ պահին գտնվում է իր պաշտպանյալի մոտ և չի կարող խոսել։ 

Արսեն Բաբայանին ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ինքը՝ Բաբաջանյանը:

«Մասնավորեցնելով Գլխավոր դատախազին Հ. Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության յուրացման վերաբերյալ հաղորդմանս մեջ նշված հանգամանքները՝ հավելյալ տեղեկություններ եմ հայտնել ՀՔԾ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»,- գրել է պատգամավորը