Մանրամասներ ԵՊՀ պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակից

Մանրամասներ ԵՊՀ պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակից

«Երկուսի վիճակն էլ բավականին ծանր է։ Երեկ ես գտնվել եմ մաշկաբանության կենրոնում, նաև հետաքրքրվել եմ նրանց առողջության հետ կապված։ Ցավոք սրտի՝ թե այրվածքները, թե իրենց առողջական վիճակը բավականին բարդ ընթացքում են»։ Այս մասին քիչ առաջ կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին՝ կապված ԵՊՀ-ում օրերս տեղի ունեցած հայտնի պայթյունի հետ։

«Հույս ունենք, որ բուժման ընթացքը կգնա դեպի ապաքինման։ Թե պայթյունը ինչու կամ ինչից էր առաջացել, կարծում եմ, դա այն հարցը չէ, որը ինձ պիտի տաք։ Թե այրվածքները ինչից են առաջացել, քանի տոկոս և այլն, դրանք էլ հարցեր են, որոնք փորձագետների համար են»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, նոյեմբերի 17-ի  առավոտյան պայթյուն էր գրանցվել, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել էր, 3-ը` տուժել։