Կսկսեն մարկետփլեյսների ոլորտը կարգավորել 

Կսկսեն մարկետփլեյսների ոլորտը կարգավորել 

Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանում մարկետփլեյսների՝ առեւտրային հարթակների, միջոցով առեւտրի ոլորտը պետք է կարգավորվի, քանի ու շուկան չի կարող ինքնակարգավորման մեթոդով աշխատել։

Ըստ ՌԴ պրոֆիլային նախարարության պատասխանատուների, անհնար է, որ մի քանի տրիլիոն ռուբլու շրջանառություն ունեցող ոլորտը մնա չկարգավորված, կամ բարձիթողի վիճակում՝ հույսը դնելով, որ կինքնակարգավորվի։ Որպես օրինակ բերվում է դաշնային ռիթեյլային ցանցը, որտեղ թեեւ այսպես ասած՝ «գերբնական կարգավորում» չկա, սակայն ամրագրված են հստակ կանոններ, որոնց՝ ոլորտի խաղացողները հետեւում են։